Ալաշկերտը վերջին մարզումն է անցկացրել Բանանցի հետ ստուգողական խաղից առաջ


14:50 , 22 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Հանքավանից վերադարձած «Ալաշկերտը» սեփական ստադիոնում վերջին մարզումն անցկացրեց «Բանանցի» հետ ստուգողական խաղից առաջ:

Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:Հանդիպումը կկայանա հունիսի 23-ին «Բանանցի» մարզաբազայում և կմեկնարկի 18:00-ին: 

«Ալաշկերտի» կազմում շարունակում են փորձաշրջան անցնել մի քանի պոտենցիալ նորեկներ: