Ինչպե՞ս պատրաստել կեռասի չիր. ահա բաղադրատոմսը


12:24 , 22 հունիս, 2018

Բաղադրամասեր

  • 2 կգ կեռասին ՝

  • 1 կգ շաքարավազ,

  • 1/2 կիտրոնի հյութ,

  • 1 նարնջի հյութ,

  • 2 թ/գ դարչին,

Կեռասի չիր

Պատրաստման եղանակը

  • Կեռասը լվանալ, կորիզները հանել: Վրան լցնել կիտրոնի հյութը, շաքարավազը, դարչինը: 

  • Եփել, մինչև միրգը փափկի: 

Կեռասի չիր

  • Հյութը քամել, դնել քամիչի վրա: Շարել յուղաթղթի վրա: Դնել ջեռոցի մեջ մի քանի ժամ կամ չորացնել ավանդական եղանակով: 

  • Ավելի լավ է պահել սառնարանում, այդպես այն չի փառակալում:

Կեռասի չիր