NASA-ն ցուցադրել է Մարսի երկնագույն ավազաբլուրները


07:00 , 22 հունիս, 2018
168.am-ը գրում է

NASA-ն հրապարակել է Մարսի վրա հայտնաբերված երկնագույն ավազաբլուրների լուսանկարները։ Լուսանկարներն արվել են MRO ավտոմատ բազմաֆունկցիոնալ միջմոլորակային կայանի միջոցով:

Կադրերում պատկերված է մոլորակի երկնագույն մակերեւույթի մի մասը Լիոտ խառնարանի տիրույթում: Նշվում է, որ նման երեւույթներ հաճախ են հանդիպում խառնարանների մակերեւույթին, սակայն սովորաբար դրանք մոխրագույն են լինում:
Հետազոտողները նշում են, որ հայտնաբերված ավազաբլուրներն այդպիսի պայծառ գույն ունեն ավելի բարդ կառուցվածքի եւ հատուկ քիմիակական բաղադրության շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: