Թագավորական ընտանիքն այլևս այն չէ, ինչ նախկինում. թագուհու զարմիկն ամուսնանում է տղամարդու հետ


08:30 , 22 հունիս, 2018

Այն, ինչը դեռ 100 տարի առաջ անհնար էր թվում, հիմա արդեն ոչ ոքի չի զարմացնում: Daily Mail-ը տեղեկացնում է, որ Եղիսաբեթ 2-րդի զարմիկ լորդ Իվար Մաունթբատենը պատրաստվում է ամուսնանալ տղամարդու հետ: Լորդի համար սա 2-րդ ամուսնությունն է: Առաջինի դեպքում նա կնոջից՝ Պեննի Մաունթբատենից ունի երեք աղջիկ: Լորդը համարվում է ռուսական պոեզիայի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Ալեքսանդր Պուշկինի հետնորդներից:

Միասեռ զույգի պսակադրությունը տեղի է ունենալու այս ամառ: Տարօրինակ է, բայց լորդին ուղեկցելլու է նրա նախկին կինը, որն այս ամբողջ տարիների ընթացքում նրա հետ կիսել է ամուսնական անկողինը: