Ահա թե ինչու է բազմազավակ մայրը մինչ հիմա 7 տարեկան որդուն կերակրում կրծքի կաթով


04:00 , 22 հունիս, 2018

Բազմազավակ մայր Լիզա Բրիջերը կրծքով կերակրման ակտիվ կողմնակից է: Նա արդեն 20 տարի անդադար կրծքով կերակրում է երեխաներին: Նրա որդիները 7 և 4 տարեկան են: Երկու տղաներն էլ աուտիզմ ունեն: Չնայած երեխաների տարիքին՝ մայրը շարունակում է նրանց կրծքով կերակրել և համարում է, որ կաթն օգնում է իրեն ավելի մոտ գտնվել երեխաներին և հանգստացնել նրանց:

Սոցիալական աշխատակիցները նրան սպառնում են դատի տալ, քանի որ դա համարում են բռնություն: Մայրը համոզված է, որ իր երեխաների համար կրծքի կաթը միայն լավ է: