ՄԱԿ-ի կազմակերպությունները ներգրավված էին փախստական երեխաների սեռական շահագործման մեջ


03:00 , 22 հունիս, 2018

Խոշոր հումանիտար գործակալությունների աշխատակիցները փախստականներին սեքս են պարտադրել օգնություն ստանալու դիմաց։

Ըստ ՄԱԿ-ի կողմից պատրաստված 2002 թ․-ի զեկույցի՝ որոշ հումանիտար կազմակերպություններ օգնություն են տրամադրել՝ փոխարենը պահանջելով սեքս ծառայություններ: Պարզ է դարձել, որ սկանդալում ներգրավված են շուրջ 40 կազմակերպություններ, մասնավորապես նրանք, որոնք ՄԱԿ-ի համակարգի մասն են կազմում:

The Times-ի տվյալներով՝ 84 էջանոց զեկույցը երբեք չի հրապարակվել: Պարբերականը նշում է, որ այդ փաստաթղթում մի հատված կա, ցուցակ տասնյակ կազմակերպությունների, որոնց աշխատակիցները սեռական շահագործման են ենթարկել փախստական երեխաների: Նրանց թվում կան այնպիսի խոշոր կառույցներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR), Համաշխարհային վաճառքի ծրագիրը և միջազգային Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի ֆեդերացիան (IFRC), նաև միջազգային ՀԿ-ներ, ինչպիսիք են «Բժիշկներ առանց սահմանների», «Նորվեգական փախստականների խորհուրդ», «Փրկեք երեխաներին»:

Զեկույցը գրվել է 2001 թվականին Արևմտյան Աֆրիկայի փախստականների ճամբարներում անցկացված քննության հիման վրա: Հեղինակները նշել են, որ օգնության կազմակերպությունների աշխատակիցներն առաջին շարքում էին փախստական երեխաների սեռական շահագործման հարցում, քանի որ օգտագործում էին իրենց ցուցաբերած օգնությունը որպես շահագործման զենք:

Ծառայությունների ցանկում, որոնք աշխատակիցները փոխանակում էին երեխաների հետ սեքսի դիմաց, մտնում էին սնունդ, ուսում և այլն։