Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում


00:30 , 22 հունիս, 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով: