Սիրիան Ինտերպոլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կտա երկրի տարածքից հանված մշակութային արժեքների ցուցակը


23:30 , 21 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչությունն ավարտում է գողացված և Սիրիայի տարածքից հանված արտեֆակտերի ամբողջական ցուցակի կազմումը։ ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ, վարչության ղեկավար Մահմուդ Համուդը ասել է, որ ցուցակը տրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Ինտերպոլին՝ դրանք որոնելու և արագորեն Սիրիա վերադարձնելու նպատակով։

Նա նշել է, որ շարունակում են համագործակցությունը համաշխարհային մշակութային ժառագության պահպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով պատերազմի տարիներին գողացված  արտեֆակտերը հետ վերադարձնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։