Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ


22:10 , 21 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:

Գործակալությանը դեռևս չի հաջողվել կապ հաստատել ԱԱԾ լրատվական ծառայության հետ: