Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


21:10 , 21 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մոտ ապագայում երկրների միջեւ պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից: Այս կարծիքը, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ապրում ենք հարափոփոխ իրականության մեջ, ինչին մենք պատրաստ չենք,-ասել Է նա:-Ես համոզված եմ, որ շուտով, եթե պատերազմ լինի երկու պետությունների միջեւ, այն կսկսվի հզոր կիբեռգրոհներից»:

«Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք արհեստական ինտելեկտը եւ գենետիկական ինժեներիայի զարգացումը, դրանք ֆանտասիկ հնարավորությունների ճանապարհ են բացում, բայց, ցավոք, կան նաեւ ռիսկեր»,-հավելել Է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ թեւ միջազգային իրավունքը կիրառելի Է կիբեռտարածության նկատմամբ, այդուամենայնիվ, չկա պատկերացում, թե միջազգային հումանիտար իրավունքը եւ ինքնապաշտպանության հայեցակարգը ինչպես կարող են կիրառվել կիբեռհակամարտությունների նկատմամբ: «Դատարկություն Է ստեղծվել մի հարցում, որը շատ իրական Է, պետք Է դրա վրա աշխատել»,-հավելել Է Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: