Գոայի հայտնի ծովափին զբոսաշրջիկները տեսագրել են, թե ինչպես է իրենց ընկերը սելֆի անելիս զոհվում


22:00 , 21 հունիս, 2018

Զբոսաշրջիկները Գոայի ծովափին գեղեցիկ տեսարաններ են նկարելիս եղել, երբ հանկարծ ուժեղ ալիքը ծածկել է նրանց։ Այդ ժամանակ երեք ընկերները նստած են եղել ժայռոտ ափին և վայելել են հանգիստ երեկոն, քանի դեռ Հնդկաստանի 33-ամյա բնակչին ալիքը չի քշել։ Մնացած տուժածներին հաջողվում է դուրս գալ ջրից, սակայն Սանսիկումար Վասանն արդեն նրանց հետ չէր, հաղորդում է Mirror-ը։

Ընկերները փորձել են գտնել նրան ջրում, սակայն նրա հետքն էլ անհետացած է եղել։ Ոստիկանությունը զոհվածի մարմինը դուրս է բերել ջրից միջադեպից մեկ ժամ անց։