Պուտինը և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել


17:30 , 21 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Պորոշենկոն կոչ է արել ազատել բոլոր ուկրաինացի պատանդներին: Նաև ընդգծել է Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունները` անվտանգության մասով, կատարելու անհրաժեշտությունը: Նա նաև կարևորել է նորմադական քառյակի ձևաչափով աշխատանքի ակտիվացումը` Դոնբասի տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը համաձայնեցնելու համար: