Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավը փրկվել է վթարից


12:50 , 21 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավը կրիտիկական աստիճանի մոտեցել է այլ օդանավի. հայտնում է РЕН ТВ-ն: Տեղեկության համաձայն` դա տեղի է ունեցել Ռոստովի շրջանի օդային տարածքում: Օդանավերից մեկի օդաչուն  ժամանակին իջեցրել է բարձրությունը` հասցնելով 325-ի մետրի:

Հայտնի է, որ երկրորդ օդանավը Ստավրոպոլից ուղևորվում էր Մոսկվա: