11:30 , 21 հունիս, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է հնչեցրել, որ ամեն ինչ պետք է անել արտահանման ուղղությամբ խոչընդոտները վերացնելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Տնտեսական ցուցանիշներն ենք ուսումնասիրում՝ հասկանալու համար կապերը, թե որտեղ է որոշակի նվազում եղել: Ներկայում մեր ունեցած ներուժն ենք գնահատում, որը լավատեսություն է ներշնչում», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է տարվա վերջում կանխատեսվող տնտեսական աճին, ապա Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանխատեսումները հակված չեն դեպի վատը:
«Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կունենանք լավ տնտեսական միջավայր, իսկ դա իր հերթին կբերի ոչ միայն նախանշված ցուցանիշների ապահովման, այլև բարելավման», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ հետաքրքրություն կա ներդրողների շրջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ