ԵՄ-ի համար բարդ կլինի այնպիսի երաշխիքներ տալ Իրանին, որոնք կպահեն Թեհրանին միջուկային պայմանագրում


11:33 , 21 հունիս, 2018
Ինչպես քանիցս նշել էի, ԵՄ-ի համար բարդ կլինի այնպիսի երաշխիքներ տալ Իրանին, որոնք կպահեն Թեհրանին միջուկային պայմանագրում։ Իրանի ատոմային էներգետիկ կազմակերպության ղեկավար Սալեհին օրերս հայտարարել է, որ եվրոպական երկրների առաջարկությունները բավարար չեն։ Անկախ նրանից, թե կողմերի միջև բանակցությունները որքան կտևեն, միջուկային պայմանագրում Իրանի մնալու շանսերը գնալով կնվազեն, քանի որ սեղմվում են դրան հակառակ գործընթացի համար անհրաժեշտ միջազգային-քաղաքական ու տնտեսական ռեսուրսները։