Աշխարհի ամենալավ մարդու կերպարը


09:10 , 15 մայիս, 2013

քնելուց առաջ ուրեմն ուզեցի մտահայել աշխարհի ամենալավ մարդու կերպարն ու մտքիս երբեմնի հորձանուտը, որ տանել չի կարող հորձանուտ բառը, այնուամենայնիվ կանգնեց մի մարդու կողքը, որն ապրում էր աշխարհի ինչ-որ կետում ու շնչում նույն կետի հետ ունեցած պատճառահետևանքային-ժամանակա-տարածքային ուժեղ կապերի արդյունքում

մարդը, ուրեմն, փոս ընկած աչքեր ուներ ու փայլատ հայացք
խելագարի պես վառվող հայացք
ու հավանաբար էլի հատկանիշներ
բայց ես հարբած էի ու անկարող անելու ինչ-որ բան
մասնավորապես նկարագրել աշխարհի ամենելավ մարդու կերպարը բնրոշող մի շարք դետալներ
ինչպիսիք կարող էին լինել
օրինակ
պարզագույն գործողությունները բարդագույն սխեմայով վերլուծելու կարողությունը
այդ կարողությունը իրական կյանքում պրոյեկտելու հմտությունը
դրանից հայոց հարց սարքելու վարպետությունը
կամ բարդ հարցերը աչքի մի թարթյունով լուծելու հուսահատությունը
ֆեյսբուքի նկատմամբ ունեցած սերն ու ժամանակակից տեխնոլոգիաներից կես կիլոմետր հեռու լինելու փաստի գիտակցումը
չեղած տեղից խնդիրներ սարքելու պարզամտությունն ու պարզ իրականությանը հավատ չընծայելու անկարողությունը
ու էլի
էլի
ծիծիլիոնի հասնող քանակության մանրամասնություններ
որոնց առկայությունը
աշխարհի ամենալավ մարդու կերպարը վերածում էր աբսուրդի
ու որի գիտակցումից հետո ուզում էի մեկ բան.
գրողի ծոցն ուղարկել այդ մարդուն ու գլուխս քաշել այն մեկ շիշ վիսկին որն անհիշելի ժամանակներից գոյություն ուներ տանս