Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Իրանի հավաքականին


00:23 , 21 հունիս, 2018

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Իսպանիան 0-1 հաշվով հաղթում է Իրանին:

Առաջին խաղակեսում իրանցիները շատ էին ժամանակ ձգում, իսկ իսպանացիների մոտ հարձակման գծում գրեթե ոչինչ չէր ստացվում: 54-րդ րոպեին իրանցի պաշտպանը փորձում էր հեռացնել գնդակը, սակայն հարվածել է Դիեգո Կոստայի ոտքին, ինչից հետո գնդակը հայտնվել է դարպասում: