09:06 , 15 մայիս, 2013
Աֆրիկայում հռոմեական զորքերի հրամանատար Ատիլիոս Ռեգուլոսն իր փառքի և կարթագենցիների նկատմամբ հաղթանակների ամենաեռուն շրջանում Հանրապետությանը դիմեց նամակով, որում հայտնում էր, թե այն ծառան, որին հանձնարարել էր տնօրինել 22,5 հեկտար հողատարածություն ունեցող իր կալվածքը, փախել է՝ հետը տանելով երկրագործական գործիքները, ուստի Ռեգուլոսն արձակուրդ էր խնդրում վերադառնալու և իր տնտեսությունը կարգի բերելու համար, քանզի վախենում էր, թե իր կինն ու երեխաները կարող են տուժել դրանից:
Սենատը հոգաց, որ Ռեգուլոսի կալվածք ուղարկվի մեկ ուրիշ կառավարիչ, հրամայեց հատուցել Ռեգուլոսի բոլոր վնասները և բացի այդ, կարգադրեց, որ նրա կինն ու երեխաները ապրուստի միջոց ստանան պետությունից:
----------------
Հ.Գ. Հիմա ասածս ի՞նչ է: Պարոնայք և տիկնայք Հայոց Խորհրդարանի ու Կառավարության, մի փոքր օրինակ վերցրեք հներից, որոնք գնահատել գիտեին նրանց, ում արյան ու քրտինքի շնորհիվ անսասան նստած էին իրենց տեղերում...
Հարգանք ու Պատիվ Հայոց Ազատամարտիկներին: