Թուրքիայի փոխվարչապետ. «Վաղը առաջին F-35-երը կհանձնվեն մեզ»


23:20 , 20 հունիս, 2018

Araratnews.am-ը գրում է․.

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն արձագանքել է ԱՄՆ-ի սենատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացմանը:
Օրինագծով պահանջվում էր Թուրքիային չմատակարարել նոր սերնդի F-35 ռազմական ինքնաթիռները: Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի` հունիսի 21-ին Թուրքիային պետք է հանձնվի այդ ինքնաթիռների առաջին խմբաքանակը:

«Նախագծի շրջանակներում  Թուրքիայի համար արտադրվող այդ ինքնաթիռների հետ կապված անհրաժեշտ քայլերը իրականացվել են: Վաղն առաջին F-35-երը կհանձնվեն մեզ»,- ասել է Բոզդաղը:
Նա նաև անհիմն է համարել այն փաստը, որ օրինագծում ընդգծվել է գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ազատ արձակման կարևորությունը:

Նրա խոսքերով՝ Բրունսոնի ազատ արձակումը չպետք է Թուրքիային ներկայացվի որպես պայման: