Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմն ակնկալում է հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ


21:10 , 20 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմն ակնկալում է շուտափույթ հանդիպում ՀՀ գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ առաջացած հարցերը քննարկելու և լուծումներ տալու համար:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը:

«ՀՑԹԻ աշխատակազմը նպատակահարմար է գտնում այդպիսի հանդիպում կազմակերպել լրատվամիջոցների մասնակցությամբ»,- գրել է Դեմոյանը: