Դոնբասի հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ-ի առաքելություն


21:00 , 20 հունիս, 2018

168.am-ը գրում է.

Ուկրաինայում Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությունը պարզել է, որ 3023 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասի հակամարտության սկսվելուց ի վեր, եւս 7-9 հազարը վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է առաքելության նախագահ Ֆիոնա Ֆրեյզերը:

«2014 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 15-ը հակամարտության ողջ ժամանակաշրջանում մենք գրանցել են 3023 խաղաղ բնակիչների զոհվելը, եւս 7-9 հազար քաղաքացիական անձինք վերքեր են ստացել»,-ասել է նա ճեպազրույցի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: