Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը


20:00 , 20 հունիս, 2018

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին  հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:

«Այսօր հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:

Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Դեմոյանը:

Նա նշել է, որ վերջին տաս տարիների ընթացքում ուժեղ քամու և անձրևի պատճառով չորս նման դեպք է գրանցվել: