Տիմոշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2019-ի նախագահական ընտրություններին


18:10 , 20 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար  Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2019-ի նախագահական ընտրություններին. հայտնում է Газета.ру-ն:

Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի հաղթանակ տանել: Նա խոստացել է երկրում բարեփոխումներ իրականացնել և կառավարման նախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով: