Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Չելսին» պայքարում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները գնելու համար:
Ինչպես հայտնում է «Tribalfootball»-ը, թուրինցիները Պյանիչի համար պահանջում են 80 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բոսնիացու համար պայքարում է նաև կատալոնական «Բարսելոնան»:
Անցած մրցարջանում Պյանիչը մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ և կատարել՝ 14 գոլային փոխանցում: