Նիկոլ Փաշինյանը հանդիպել է 10-ամյա Անգելիկայի հետ


16:27 , 20 հունիս, 2018
Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: 

Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է․ «Բարեւ Ձեզ, վարչապե՞տն է խոսում»: Ասացի՝ այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել: 

Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք: 

Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի: