Վարչապետը դեռևս չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը. Արման Եղոյան


16:10 , 20 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, հետևաբար, դիմումը չի ուղարկվել նաև նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղողյանը: 

Նշենք, որ օրենսդրական կարգավորում չկա, որը վերջնաժամկետ է դնում վարչապետի՝ նախարարի հրաժարականի դիմումը ստորագրելու հետ կապված: 

Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում օրերս գրառում էր կատարել և հայտարարել, որ հրաժարվում է նախարարի պաշտոնից՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։