Ռուսաստանցիների մեծ մասը չի զգացել պատժամիջոցների ազդեցությունը. հարցում


15:10 , 20 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանցիների 67 տոկոսը չի զգացել արևմտյան պատժամիջոցների ազդեցությունն իրենց ընտանիքների նյութական կարգավիճակի վրա: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները. հայտնում է Газета.ру-ն:

 Հարցվածների 24 տոկոսը նշել է, որ զգացել է պատժամիջոցների բացասական ազդեցությունը, 34 տոկոսը հայտարարել է, որ պատժամիջոցները դրական են ազդել ռուսական տնտեսության վրա:

Հարցումն անցկացվել է 2018-ի հունիսի 11-12-ը: