Ռուսական կողմն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարին՝ «Су-30СМ» կործանիչի թեմայով


14:40 , 20 հունիս, 2018

Shantnews.am-ը գրում է.

Ռուսական «Սու-30ՍՄ» («Су-30СМ») կործանիչները չեն կարող Հայաստան մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում: Կոնովալովը նշել է, որ Երևանին կործանիչների մատակարարումների թեմայով բանակցություններն ընթանում են 2012 թվականից:

«Մենք հասկանում ենք, որ «Սու-30ՍՄ»-ը չի կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության շրջանակում: Այստեղ Երևանի կողմից անհրաժեշտ կլինեն ֆինանսական ծախսեր: Ահա, երբ դա հնարավոր դառնա, կարծում եմ՝ ոչ մի հարց չի լինի: Դրանք կմատակարարվեն, ընդ որում՝ ամենավերջին փոփոխություններով: Հայաստանի կողմից ռուսական կործանիչների ձեռքբերումը կուժեղացնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այդպիսի մատակարարումների խնդիրը հենց դա է: Ինքնաթիռները կարող են նաև ներգրավվել Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստեղծվող հակաօդային պաշտպանության միավորված համակարգում»,- ասել է ռուս ռազմական փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։