ԱՄՆ-ն հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին


11:20 , 20 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին։ ՏԱՍՍ-ի  հաղորդմամբ, ԱՄՆ-ի նման որոշման մասին ասուլիսում  հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

«ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից, քանի որ դեռ տարիներ առաջ մենք ասել ենք, որ դա կանենք, եթե չտեսնենք առաջընթաց»,- հայտարարել է նա։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի խոսքով, մարդու իրավունքների խորհուրդը բավականին երկար ժամանակ եղել է մարդու իրավունքների խախտողների պաշտպանը և քաղաքականապես կանխակալ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։