Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը ներկա էր մեր քաղաքական էլիտայի մեծամասնությունը


22:33 , 14 մայիս, 2013

Այսօր Աբովյան քաղաքում կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը:

Արարողությանը իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի եւ Բելառուսի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ, Հայաստանի քաղաքական էլիտայի մեծամասնությունը, ինչպես նաև շատ այլ հայտնի հյուրեր:

Եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ և այժմ գրկաբաց պատրաստ է ընդունել հավատացյալներին: