Երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյո՞ք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար:
Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք»,-գրել է նախարարը: