ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կազմից. Bloomberg


05:00 , 20 հունիս, 2018
tert.am-ը գրում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է առաջիկայում հեռանալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի կազմից, որին մշտապես մեղադրել է կեղծավորության մեջ և դատապարտել Իսրայելի նկատմամբ երկակի քաղաքականություն վարելու համար:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին այս մասին հայտարարություն կանեն Վաշինգտոնում:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ