Եվրամիությունն անցած 4 տարիների ընթացքում ՀՀ-ին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն


01:00 , 20 հունիս, 2018
operativ.am-ը գրում է
Եվրոպական Միությունը 2014 թվականից սկսած՝ ՀՀ-ին մոտ 120 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել տնտեսության և նորարարությունների զարգացման նպատակով, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը: Այս մասին նշվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և էներգաարդյունավետությունը բարձրացնող ծրագրերի համար ֆինանսավորում է ստացել ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ ԵՄ աջակցության նպատակն է կոնկրետ արդյունքներ արձանագրել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են դատական ոլորտի բարեփոխումները, ֆինանսների հասանելիությունը, կապը, կրթությունը և այլն:

Սկսած 2014 թվականից՝ Հայաստանն օգտվել է ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամի 70 միլիոն եվրոյի դրամաշնորհներից: