Լիբանանի նախագահը կժամանի Հայաստան


23:40 , 19 հունիս, 2018

Նախապատրաստվում է լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Հայաստան: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է  Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին: 

Դեսպանը նշել է, որ աշնանը Հայաստան է ժամանելու նաև Լիբանանի նախագահը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 

Կառավարության փոխանցմամբ,  կառավարության ղեկավարն ասել է՝ երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ է տեսնում:

«Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև  Հայաստանի երեք ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: