Գորիս-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է


23:20 , 19 հունիս, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին Գորիս- Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: