Մանվել Գրիգորյանը կալանավորվեց


22:10 , 19 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: 

Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։