22:00 , 19 հունիս, 2018Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում սպասվում է հերթական պսակադրությունը, որն իրականում աննախադեպ է լինելու, գրում է The Independent-ը՝ մանրամասնելով, որ խոսքը միասեռ ամուսնության մասին է:
Աղբյուրը նկատում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պատմության մեջ միասեռ ամուսնության դեպքն առաջին անգամ է գրանցվելու:
Խոսքը թագուհի Էլիզաբեթ 2-րդի զարմիկի՝ լորդ Իվար Մաունթբաթենի մասին է, որն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր դեռևս 2016թ.՝ դառնալով թագավորական ընտանիքի՝ նման քայլի դիմած առաջին անդամը:
Հայտնի է, որ միապետի զարմիկը պատրաստվում է ամուսնանալ իր զուգընկերոջ՝ Ջեյմս Քոյլի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։