Դելֆինը ծննդաբերել է հանդիսատեսի աչքի առաջ


23:40 , 19 հունիս, 2018

Օդեսայում դելֆինարիայի հանդիսատեսը ականատես է դարձել դելֆինի ծնունդին:

Ականատեսներից մեկը հոլովակ է նկարահանել, որում երևում է՝ ինչպես է էգ դելֆինը պտտվում լողավազանում, այնուհետև ջրում մուգ հետքեր են գոյանում: Որոշ ժամանակ անց մեծ դելֆինի կողքից սկսում է լողալ նորածին դելֆինը:

Կատարվածի մասին բարձրախսով հայտարարվել է նաև շուի ժամանակ: «Ձեր աչքի առջև նոր կյանք ծնվեց»,- հայտարարել է դելֆինարիայի աշխատակիցը: