Փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք


20:20 , 19 հունիս, 2018
Հունիսի 19-ին՝ ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: