Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը


18:50 , 19 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Դատարանը այս պահին քննում է գեներալ Մանվել Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու իրավապահների միջնորդությունը: Դատական նիստը մեկնարկել է մեկ ժամ առաջ` փակ դռների հետևում: Նիստին ներկա է Մանվել Գրիգորյանը, ում շահերը պաշտպանում են չորս փաստաբաններ: