Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով


16:20 , 19 հունիս, 2018

Artsakhpress.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 19-ի առավոտյան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնում մուտքի արտոնագիր ստանալու նպատակով օտարերկրյա զույգը եկել էր հարսանեկան շորերով։

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ Արցախի ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում նշված է, որ սա առաջին դեպքն է, երբ մուտքի արտոնագիր է տրվում հարսանեկան շորերով ժամանած զույգին։