14:50 , 19 հունիս, 2018Հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնեց Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:
Այցի արդյունքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվեցին՝
• 5 գորշ արջ,
• 1 վագր,
• 8 խառնածին քարայծ,
• 1 եղնիկ,
• 2 սիրամարգ և այլ հավազգիներ։
1 վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն՝ հետագա բուժզննման համար:
Մնացած կենդանիների տեղափոխման մասին կհաղորդենք լրացուցիչ։
Լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է FPWC հիմնադրամին: Լրատվամիջոցների համար դրանք բաց են օգտագործման և տարածման համար։
