81 կողմ, 3 դեմ ձայներով Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի


13:30 , 19 հունիս, 2018

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:   

Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

«Այսպիսով՝ ԱԺ-ն համաձայնություն է տալիս ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»,- ասաց Գագիկ Մելիքյանը։