ՊԵԿ ղեկավարությունը որոշել է «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի փոխարեն նոր պետական տնտեսվարող սուբյեկտ ստեղծել


12:00 , 19 հունիս, 2018
ՊԵԿ ղեկավարությունը որոշել է «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի լուծարման հետ միաժամանակ ստեղծել նույն ֆունկցիաները (ապրանքների ներկման մաքսային ձևակերպումներ) իրագործելուն կոչված պետական տնտեսվարող սուբյեկտ: Ի դեպ՝ 2017-ի աշնանը ՊԵԿ նախագահությունը երկմտում էր այդ ֆունկցիաներով պետական թե մասնավոր կառույցի ստեղծման առումով, և որոշումը եղավ հօգուտ մասնավորի: Հուսով եմ, որ մեկ տարի անց խնդիր չի առաջանա արդեն պետական մարմնի առնչությամբ՝ հիշելով այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ պետությունը լավագույն տնտեսվարողը չէ: Սակայն, ի վերջո, տնտեսվարողների համար կարևորը ոչ այնքան սեփականության ձևն է, որքան պայմաններ ապահովելն ու վերահսկողությունը: