18:06 , 14 մայիս, 2013
Հինգ րոպե առաջ խոսեցի տղայիս` Արմենիս հետ, արդեն ավագ որդուս մեքենայում է ու բոլորով Դիլիջանից տուն են գալիս: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց անհայտ կորած 18-ամյա Արմեն Մուրադյանի մայրը` տիկին Անահիտը.
«Տղայիս հետ, որ խոսեցի, ասեց` մամա, գամ տուն, կպատմեմ ու էլ բան չասեց: Հիմա ես էլ ձեզ նման սպասում եմ իրենց տուն հասնելուն»,- ասաց տիկին Անահիտը:
Տիկին Անահիտը նշեց, որ որդին ողջ-առողջ է ու իր խոսքով` ամեն բան լավ է:
Հիշեցնենք, որ երիտասարդը մայիսի 11-ի առավոտյան տնից դուրս էր եկել ու անհետ կորել էր: