Հսկայական ջրային հրեշը հայտնվել է ձկնորսների ցանցում ու ապշահար արել նրանց


02:00 , 19 հունիս, 2018

Ամերիկացի ձկնորսներ Ջոնաթան Վան Ֆլիտն ու Էնթոնի Դովերը գտնվում էին Լիթլ գետի ափերին ու զբաղվում իրենց մշտական գործով: Ձկնորսության ընթացքում նրանց ցանցն ընկավ իսկական ջրային հրեշ: Ձկնորսները դժվարությամբ դուրս հանեցին նրան՝ ենթադրելով թե դա հսկայական ձուկ է, սակայն զարմացան՝ տեսնելով, որ դա բացարձակ իրենց սպասածը չէ:

Կենդանին ահռելի չափերով կրիա էր, որին հետաքրքրել էր ուտելիքը: Նա կշռում էր 45 կիլոգրամ, իսկ երկարությունը մետրից ավելի էր:

Ձկնորսները զգուշորեն մի քանի լուսանկար արեցին ու նրան հետ ուղարկեցին դեպի ջուրը՝ գործելով չափազանց զգույշ, քանի որ այդ կրիայի հարձակումը կարող էր մահաբեր լինել: