Ամերիկացին պատմել է, թե ինչպես է վիճակախաղով 435 մլն դոլար շահել


00:50 , 19 հունիս, 2018

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչը 435 մլն դոլար է շահել վիճակախաղով: Այդ մասին տեղեկացնում է newsyou.info-ն:

Նրա շահումի պատմությունը սովորական պատմություն չէ. այն կապված է ամերիկացու կնոջ՝ նարնջի հյութ գնելու համար տնտեսած գումարի հետ:

«Տեղի սուպերմարկետից վերադառնալով՝ կինս հայտնաբերել է, որ նարնջի հյութը դիմացի կրպակում ավելի էժան է, քան սուպերմարկետում: Քանի որ մենք տունը գնել ենք կանխիկ գումարով և դստերս՝ քոլեջում սովորելու համար բավականին մեծ գումար ենք վարկ վերցրել, որոշեցինք գնված ապրանքը վերադարձնել և կրպակից գնել ավելի էժան գնով»,- պատմել է ամերիկացին:

Սակայն գումար տնտեսել այդպես էլ չի հաջողվել: «Կրպակից վերադառնալիս ես անցա վիճակախաղի տոմս վաճառող կետի մոտով: Էժան գնով ձեռք բերած նարնջի հյութից տնտեսած մի քանի դոլարով ես որոշեցի վիճակախաղի տոմս գնել և շահեցի 435 մլն դոլար»,- պատմել է երջանիկ ամերիկացին: