17:30 , 14 մայիս, 2013
Այսօր առավոտից համացանցով և լրատվամիջոցներով տեղեկություն էր պտտվում Երևան քաղաքի բնակիչ, Հայ-ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանի անհայտացման մասին: Նա մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից և մինչ այսօր ոստիկանությանը չէր հաջողվում գտնել նրան: Տղային վերջին անգամ տեսել էր տաքսու վարորդը, ով մայիսի 11-ին նրան հասցրել էր Երիտասարդական մետրոյի մոտ:
Քիչ առաջ Արմենի մայրը` տիկին Անահիտը, հայտնեց, որ իրեն զանգահարել է ավագ որդին և հայտնել, որ եղբայրը Դիլիջանում է, և այժմ նրանք գնում են նրա հետևից: Մանրամասներն ավելի ուշ: