Ստեփան Գալստյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ


19:40 , 18 հունիս, 2018

168.am-ը գրում է.

ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի

Ստեփան Գալստյանին նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: