Samsung-ն արտոնագրային խախտման համար տուգանվել է 400 մլն դոլարով


18:15 , 18 հունիս, 2018

Տեխասի շրջանային դատարանը Հարավային Կորեայի Samsung ընկերությանը 400 միլիոն դոլարի տուգանք է նշանակել Կորեայի՝ կորպորատիվ առաջադեմ տեխնոլոգիաների ինստիտուտին (KAIST IP US) պատկանող արտոնագրի խախտման համար:

Ընկերությունների խումբը խախտել է KAIST-ի և համակարգչային բաղադրիչներ արտադրող Intel-ի միջև համաձայնագիրը` FinFet տեխնոլոգիայի հիման վրա տրանզիստորի արտադրության համար, ինչը թույլ է տալիս ավելացնելու միկրոչիպի արտադրողականությունը՝ միաժամանակ նվազեցնելով էլեկտրաէներգիայի սպառումը:

Միևնույն ժամանակ, Samsung-ի ներկայացուցիչները ափսոսանքով են արձագանքել հայցին`հայտարարելով, որ ընկերությունը զարգացրել է տեխնոլոգիաները կորեական ինստիտուտի հետ, հետևաբար դա չի կարելի համարել իրավունքների խախտում: Պատասխանող կողմը պատրաստվում է բողոքարկել Տեխասի շրջանային դատարանի որոշումը: